Արցախում կրթահամալիր կհմնվի․ Շիրակացու ճեմարանի հետ հուշագիր է ստորագրվել 7 մայիսի 2022 - 13:05 AMT PanARMENIAN.Net - ԱՀ կառավարության և «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ Արցախում կրթահամալիր հիմնելու վերաբերյալ։ Այն ստորագրել են Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը և «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի տնօրեն Աշոտ Ալիխանյանը։ Հուշագրով կողմերը միավորում են իրենց ջանքերը Արցախի Հանրապետությունում «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի փորձի հիման վրա նոր որակի ուսումնական հաստատության ստեղծման շուրջ։ Արտակ Բեգլարյանը ողջունել է պատվիրակության այցը՝ ընդգծելով վերջին ամիսների ընթացքում ունեցած քննարկումների կարևորությունն ու երկկողմանի հաստատակամությունը կրթահամալիրի գործունեությունը Արցախի Հանրապետությունում կազմակերպելու առումով: Հատկապես Մայիսյան եռատոնին ընդառաջ, պետական նախարարի հավաստմամբ, Արցախի գիտակրթական ներուժի զարգացման հարցում հաստատության հետ կապերի առարկայացումը կարևոր նշանակություն ունի, որը լուրջ հիմք ու խթան է լինելու Արցախի երկարաժամկետ զարգացման համար: «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի տնօրեն Աշոտ Ալիխանյանը բարձր է գնահատել Արցախի իշխանությունների որոշումը կրթահամալիրի գործունեությունը Արցախում մեկնարկելու առումով՝ նշելով իրենց պատրաստակամությունը հաստատության ներուժն ու տարիների փորձը ծառայեցնելու Արցախի աշակերտների որակյալ ուսման ապահովմանը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |