Արցախում պետությանը մոտ 1․7 մլրդ դրամի վնասը կանխվել է

Արցախում պետությանը մոտ 1․7 մլրդ դրամի վնասը կանխվել է

PanARMENIAN.Net - Արցախում կանխվել է պետությանը 1,690,000,000 դրամի չափով գույքային վնասի պատճառումը, հայտնում է ԱՀ դատախազությունը։

Նշվում է, որ իրականացվում է ԱՀ կառավարության որոշմամբ հաստատված՝ «2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության միջոցառումների», այդ թվում աջակցության չափի որոշման հիմք հանդիսացող տեղեկությունների կազմման գործընթացի օրինականության ստուգում, որի շրջանակում հարուցված քրգործերով կատարվել է համապատասխան տեղեկությունների ճշգրտում, որի միջոցով միայն անասնագլխաքանակի մասով կանխվել է պետությանը 1,690,000,000 դրամի չափով գույքային վնասի պատճառումը։

Ոլորտում դատախազական ստուգումներն ու ուսումնասիրությունները շարունակվում են:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---