Բեգլարյան․ Արցախի օկուպացված տարածքներում Ադրբեջանը վանդալիզմի է ենթարկել Հայրենականի հուշարձանների մեծ մասը

Բեգլարյան․ Արցախի օկուպացված տարածքներում Ադրբեջանը վանդալիզմի է ենթարկել Հայրենականի հուշարձանների մեծ մասը

PanARMENIAN.Net - 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներում գտնվող Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձանների մեծ մասը ենթարկվել է վանդալիզմի կամ ոչնչացվել: Այդ մասին տելեգրամյան իր ալիքում գրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը:

«2020-ի սեպտեմբերի 27-ի ադրբեջանական ագրեսիայից և ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության արդյունքներով Հայրենական մեծ պատերազմին (այդ թվում և խորհրդային ժամանակների) նվիրված 5000 հայկական հուշարձան է մնացին Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում: Այդ հուշարձանների ճնշող մեծամասնությունը ենթարկվել է վանդալիզմի և ոչնչացվել է»,- ասվում է գրառման մեջ։

Բեգլարյանը նշել է, որ մայիսի 9-ին Արցախում նշում են Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի տոնը, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրերը։

«24 արցախցի դարձել է Խորհրդային Միության հերոս, իսկ նրանցից երկուսը՝ լեգենդար օդաչու, ծնունդով Շուշիից Նելսոն Ստեփանյանը և Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանը երկու անգամ է արժանացել այդ կոչմանը:

7 արցախցի դարձել է Փառքի շքանշանի երեք աստիճանի ասպետ: 1943 թվականին Փառքի շքանշանով պարգևատրված առաջին խորհրդային զինվորներից մեկը նույնպես Ղարաբաղից էր, ծնունդով Ներքին Սզնեք գյուղից Գևորգ Իսրայելյանը (1945-ի մարտին նա դարձել է Փառքի շքանշանի լրիվ ասպետ )»,-գրել է Բեգլարյանը։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---