Ընդդիմությունը Երևանում 4 ուղղությամբ ավտոերթ է անում՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով11 մայիսի 2022 - 13:34 AMT PanARMENIAN.Net - Ընդդիմությունն իր կողմնակիցների հետԵրևանում ավտոերթ է սկսել մայրաքաղաքի 4 ուղղությամբ։ Ավտոերթերից մեկը սկսվել է Էրեբունի վարչական շրջանի ավտոշուկայի մոտից, ինչպես նաև Երևան-Աշտարակ ճանապարհի մոտից: Տրանսպորտային միջոցներին ամրացված են Հայաստանի և Արցախի դրոշները, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նշել է, որ ավտոերթի նպատակն է իրազեկել քաղաքացիներին առաջիկա հանրահավաքի մասին և կոչ անել նրանց միանալ իրենց: «Կներկայացվեն մեր պահանջները, ինչպես նաև մեզ միանալու կոչեր կհնչեն»,- ասել է Մանուկյանը: Նա նշել է, որ ժամը 16։00-ին բոլորը հավաքվելու են Ֆրանսիայի հրապարակում, որտեղ նախատեսված է խոշոր հանրահավաք։ Ակցիայի շրջանակում տրանսպորտային միջոցները կզարգացնեն ընդամենը 30 կմ/ժ արագություն: Հայաստանում բողոքի նոր ալիքը բարձրացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո, ըստ որի միջազգային հանրությունն ակնկալում է հայկական կողմից, որ «իջեցնի նշաձողը» ԼՂ կարգավիճակի հարցում։ Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Խարատյան․ Փաշինյանին պետք է բացատրել, հուշել կամ սաստել, որ չխոսի հարցերի շուրջ, որոնց մասին բավարար տեղեկացված չէ Անդրադառնալով ՀԱԵ մասին Փաշինյանի հայտարարություններին՝ նա ասել է․ Չես կարող օգնել, գոնե փորձիր չվնասել Մակրոնը հայատառ գրառում է արել Ազնավուրի 100–ամյակի առիթվ․ Փարիզում շանսոնյեի անունով պուրակ է կոչվել «Դեռ երեկ Շառլ Ազնավուրը մեզ հետ էր՝ երգելով մեր թախիծն ու երազանքները»,–գրել է Ֆրանսիայի նախագահը Միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլի ժամանակացույցը հայտնի է Առաջին քննությունը հունիսի 11–ին է Էրդողանի վարկանիշը շարունակում է նվազել․ Ըստ հարցման՝ այն 40%-ից էլ ցածր է MetroPoll ընկերությունը հրապարակել է «Թուրքիայի զարկերակը» ամենամսյա հարցման ապրիլի արդյունքները |