Ցուցարարները շրջափակել են Երևանի քաղաքապետարանը

Ցուցարարները շրջափակել են Երևանի քաղաքապետարանը

PanARMENIAN.Net - «Դիմադրություն» շարժման մասնակիցները շարժման անդամ Իշխան Սաղաթելյանի կոչով շրջափակել են Երևանի քաղաքապետարանի շենքը։

«Մարդկանց տարակարծության համար գործից հանում են, ճնշում են։ Դե թող հիմա տեսնեն` ճնշումը որն է»,–հայտարարել է Սաղաթելյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Քաղաքապետարանի գլխավոր մուտքի մոտ մեծաքանակ ոստիկանական ուժեր կան, հրմշտոց է սկսվել ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև։

«Ներս չենք մտնում, սակայն բոլոր մուտքերը շրջափակում ենք»,–ասել է Սաղաթելյանը։

Ոստիկանները փորձում են հեռացնել ակցիայի մասնակիցներին մուտքի մոտից։

Հայաստանում բողոքի նոր ալիքը բարձրացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո, ըստ որի միջազգային հանրությունն ակնկալում է հայկական կողմից, որ «իջեցնի նշաձողը» ԼՂ կարգավիճակի հարցում։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---