Փաշինյան․ Առաջիկայում նախատեսվում է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

Փաշինյան․ Առաջիկայում նախատեսվում է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

PanARMENIAN.Net - Առաջիկայում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Այդ մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է Միջազգային հարաբերութունների նիդերլանդական ինստիտուտում «Հայաստանը և Նիդերլանդները. դարավոր բարեկամություն- 30-ամյա գործընկերություն» թեմայով դասախոսության ժամանակ, տեղեկացնում է Արմենպրեսը։

«Առաջիկայում նախատեսվում է մեր ներկայացուցիչների հանդիպումը սահմանազատման, սահմանագծման հարցով, և արտաքին գործերի նախարարները հանդիպում կունենան»,-ասել է Փաշինյանը:

Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել Նիդերլանդների թագավորության վարչապետ Մարկ Ռուտեի, Նիդերլանդների Սենատի նախագաh Յան Անտոնի Բրաունի և Ներկայացուցիչների պալատի նախագահ Վերա Բերգկամպի հետ: Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Խորհրդարանի երկու պալատների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների անդամների հետ: Վարչապետը հանդիպել է նաև Նիդերլանդների գործարար համայնքի ներկայացուցիչների հետ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---