Փաշինյանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ հոբելյանական գագաթնաժողովին![]() 12 մայիսի 2022 - 14:33 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ին կմասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ հոբելյանական գագաթնաժողովին։ Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մայիսի 16-ին ՀԱՊԿ 30-ամյակի կապակցությամբ Մոսկվայում տեղի կունենա անդամ պետությունների գագաթնաժողովը։ Դա կլինի և ղեկավարների հանդիպում, և նրանց առանձին շփումներն աշխատանքային նախաճաշի շրջանակում»,- ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։ Պեսկովը հայտնել է, որ միջոցառման ավարտին ԶԼՄ-ների համար հայտարարություններով հանդես կգան ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանն է այժմ նախագահում ՀԱՊԿ-ում։ Ավելի վաղ Պեսկովն ասել էր, որ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը կարող է անդրադարձ լինել նաև իրավիճակին Ուկրաինայում։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |