Միրզոյան․ ՀՀ և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը նախատեսված է մայիսի 16-17-ին![]() 12 մայիսի 2022 - 17:16 AMT PanARMENIAN.Net - ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը վերջինիս տեղեկացրել է, որ ՀՀ և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը նախատեսված է անցկացնել Մոսկվայում` մայիսի 16-17-ին։ «Ուզում եմ տեղեկացնել Ձեզ, որ մենք շփվել ենք ադրբեջանցի գործընկերների հետ սահմանազատման և սահմանային անվտանգության գծով հանձնաժողով ստեղծելու հարցով։ Եվ, կարծես, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ կա պայմանավորվածություն, որ Մոսկվայում կկազմակերպվի երկկողմ հանդիպում սահմանազատման և սահմանային անվտանգության հարցով»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ մայիսի 12-13-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Դուշանբե` մասնակցելու ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին, և որ Դուշանբեում նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի, Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |