ԱԳ նախարար․ Ակնկալում ենք, որ Պուտինը մինչև տարեվերջ ՀՀ կժամանի պետայցով![]() 12 մայիսի 2022 - 17:27 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ակնկալում են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այց կկատարի ընթացիկ տարվա հոկտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում։ Այդ մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը։ «Մեր օրակարգում է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պետական այցի կազմակերպումը։ Կա ընկալում, որ դա տեղի կունենա երկրորդ կիսամյակում, հոկտեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածում։ Ամսաթիվը, անշուշտ, դեռ կհամաձայնեցնենք»,- ասել է Միրզոյանը, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ մայիսի 12-13-ը Միրզոյանը Դուշանբեում կմասնակցի ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին, և, որ նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |