Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը վերսկսել է աշխատանքը Կիևում

Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը վերսկսել է աշխատանքը Կիևում

PanARMENIAN.Net - Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը վերսկսել է իր բնականոն աշխատանքը Կիևում։ Այդ մասին ասվում է դեսպանության ֆեյսբուքյան էջում։

Նշվում է, որ հյուպատոսական բաժինը քաղաքացիների ընդունելությունը կրկին կիրականացնի Կիևի Սիչովիխ Ստրիլցիվ փ. 51/50 հասցեով՝ մայիսի 23-ից։

ՌԴ կողմից Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը տեղափոխվել էր Լվով և աշխատում էր այնտեղից։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---