Քուվեյթի քաղաքացիները կկարողանան ՀՀ այցելել առանց վիզայի

Քուվեյթի քաղաքացիները կկարողանան ՀՀ այցելել առանց վիզայի

PanARMENIAN.Net - Քուվեյթի քաղաքացիները կկարողանան Հայաստան այցելել առանց վիզայի։ Այդպիսի որոշում է ընդունվել գործադիրի նիստում։

Առաջարկը ներկայացրել էր Էկոնոմիկայի նախարարությունը՝ նշելով, որ դա կխթանի զբոսաշրջությունն ու գործարար փոխայցերը։

Քուվեյթի քաղաքացիներն առանց մուտքի արտոնագրի կկարողանան ՀՀ-ում մնալ առավելագույնը 180 օր՝ մեկ տարվա ընթացքում։

Հիմնավորման մեջ նշվում է, որ վիզայի պահանջի չեղարկումը կարող է նպաստել Քուվեյթ-Երևան ուղիղ չվերթի վերաբացմանը, որը չեղարկվել էր կորոնավիրուսային սահմանափակումների պատճառով։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---