Արցախում նոր ծրագիր են մշակել բնակարանի կարիք ունեցող տեղահանվածների համար․ 40,000 դրամ աջակցություն կստանան

Արցախում նոր ծրագիր են մշակել բնակարանի կարիք ունեցող տեղահանվածների համար․ 40,000 դրամ աջակցություն կստանան

PanARMENIAN.Net - Արցախում բնակարանային կարիք ունեցող տեղահանվածների համար նոր ծրագիր կմշակվի յուրաքանչյուր տեղահանված անձի ամսական 40,000 դրամ ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ՝ մինչև նրանց բնակարանային կարիքի բավարարումը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ այդ գումարը հնարավոր կլինի ծախսել թե բնակվարձի, թե սոցիալական այլ նպատակներով։

«Ցանկանում եմ անդրադառնալ մոտ 40, 000 տեղահանված մեր հայրենակիցներին հուզող ամենացավոտ խնդիրներից մեկին՝ բնակվարձերի փոխհատուցման նպատակով իրականացվող պետական քաղաքականությանը:

Պատերազմից անմիջապես հետո, ինչպես գիտեք, ԱՀ և ՀՀ կառավարությունների համատեղ ջանքերով այս ուղղությամբ իրականացվել և այսօր էլ շարունակվում են մի շարք ծրագրեր, որոնք մեծապես օգնում են դժվարին կացության մեջ հայտնված մեր քաղաքացիներին՝ մինչև բնակարաններով ապահովելը դիմագրավել առկա խնդիրներին: Սակայն այս ընթացքում բազմաթիվ հանդիպումների ժամանակ մեր հայրենակիցների կողմից չեն դադարել խնդրո առարկայի շուրջ մտահոգությունների արտահայտման դեպքերը, ինչը փաստում էր, որ, այնուամենայնիվ, օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված՝ անհրաժեշտ է արմատական կերպով վերանայել վարվող քաղաքականությունը:

Հարցը ներառել էի մայիսի 12-ին անցկացված Անվտանգության խորհրդի նիստի օրակարգում: Լսելով բոլոր կողմերի կարծիքները և հաշվի առնելով նաև մեր պետության հնարավորությունները՝ հանձնարարել եմ պատկան մարմիններին այս տարվա հուլիսի 1-ից փոխել փոխհատուցման տրամադրման մեխանիզմն ու չափերը: Մասնավորապես, նոր ծրագիր կմշակվի շահառու հանդիսացող (բնակարանային կարիք ունեցող) յուրաքանչյուր տեղահանված անձի ամսական 40,000 դրամ ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ՝ մինչև նրանց բնակարանային կարիքի բավարարումը, որը կարող է օգտագործվել թե՛ բնակվարձի, թե՛ սոցիալական այլ նպատակներով»,-ասվում է գրառման մեջ:

Նշվում է, որ ամբողջ ծավալով շարունակվում են տեղահանված մեր հայրենակիցների համար բնակարանների կառուցման աշխատանքները:

ԱՀ նախագահը համոզվածություն է հայտնել, որ նախանշված ժամկետներում (մինչև 2024թ.-ի վերջ) կավարտվի կենսական նշանակության այդ ծրագիրը և օր արցախցիները կկարողանան արժանապատիվ պայմաններում շարունակել իրենց կենսագործունեությունը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---