Րաֆֆի Հովհաննիսյան. Եթե Փաշինյանը հրաժարական չտա, բումերանգը թե իրեն է խփելու, թե Հայաստանին13 մայիսի 2022 - 17:31 AMT PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը, խոսելով Հայաստանում ստեղծված ներքաղաքական վիճակի մասին, ասել է, որ եթե գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջամտություն չցուցաբերի և հրաժարական չտա, բումերանգը թե իրեն է խփելու, թե Հայաստանին։ Նա հավելել է, որ այսօր հրամայական է, որ Հայաստանն ունենա նոր համաձայնության, նոր համախմբման իշխանություն, որը կներառի հասարակության և քաղաքական դաշտի բոլոր հատվածները՝ արհեստավարժների ներգրավմամբ, հայտնում է Factor.am-ը։ «Ես հույս ունեմ, որ գործող վարչապետը կունենա այդքան խորք և խիղճ՝ տեսնելու սրա անհրաժեշտությունը»,- ասել է Հովհաննիսյանը՝ նշելով, որ անհրաժեշտոթյուն կա ունենալու նոր լուծումներ: «Պետք է այնպիսի լուծումներ գտնենք, որ Փաշինյանը հասկանա, որ ինքը պետք է հրաժարվի վարչապետի պաշտոնից, որովհետև եթե դա չլինի և եթե ողջամտություն չցուցաբերի՝ այդ քայլն անելով, բումերանգը կխփի թե՛ իրեն, թե՛ Հայաստանի Հանրապետությանը»,- նշել է Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ հայ ժողովորդի շարժումը երբեք չի մարելու, պետք է շարունակվի, և ժողովրդի ցասումը, ժողովրդի պայքարը պետք է «միս ու արյուն»՝ արտահայտություն ստանա: Հովհաննիսյանը նաև ասել է, որ որպես ՀՀ քաղաքացի, «խրախուսում է գործ անողներին»։ «Եվ երբ որ ժամը գա, դուրս կգամ հրապարակ և կքննադատեմ»,- ասել է «Ժառանգության» հիմնադիրը, հայտնում է Factor.am-ը։ Նա հավելել է, որ թեև համաձայն է որոշ լուծումների, բայց այն, որ Հայաստանում փոփոխություններ են պետք և որ «այս ինքնահոսը տանելու է նոր կորուստների, դա անխոս է»: «Եթե այսպես շարունակվի, կարձանագրենք տարածքային ամբողջականության, ինքնիշխանության կորուստներ, և ներկա իշխանությունները մեղքը կբարդեն նախկինների, նախկինները՝ ներկաների վրա, և լուծումներ չեն գտնվի, իսկ մեր հակառակորդը ֆանտաստիկ քեֆի մեջ կլինի»,- նշել է Հովհաննիսյանը: «Դիմադրություն» շարժումը, շարժմանը միացած քաղաքացիները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երթեր, հանրահավաքներ և անհնազանդության ակցիաներ են իրականացնում։ Հայաստանում բողոքի նոր ալիքը բարձրացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո, ըստ որի միջազգային հանրությունն ակնկալում է հայկական կողմից, որ «իջեցնի նշաձողը» ԼՂ կարգավիճակի հարցում։ Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |