Երևանում ճարտարապետական բացառիկ լուծումներով բիզնես համալիր կկառուցվի![]() 13 մայիսի 2022 - 18:50 AMT PanARMENIAN.Net - Երևանում, Ձորագյուղ ազգագրական թաղամասի տարածքում, ճարտարապետական բացառիկ լուծումներով բազմաֆունկցիոնալ բիզնես համալիր կկառուցվի: Կառավարությունը հավանություն է տվել Սուրեն և Հասմիկ Փահլևանյանների 10 մլն դոլարի ներդրումային ծրագրին։ Միջազգային չափանիշներին համապատասխան և ռելիեֆային անկումով հողատարածքի համար նախատեսված բացառիկ լուծումներով համալիրի շինարարությունը կտևի 2-3 տարի։ Համալիրը կունենա բնակելի և բիզնես տարածքներ, ինչպես նաև հատուկ մշակութային միջոցառումների համար նախատեսված սրահ։ Արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի հետ որոշակի նմուշների ցուցադրության մասով: Շինությունն ունենալու է երեք հարկից բաղկացած ավտոկայանատեղi և ճարտարապետական նորագույն լուծումներով այգի: Ծրագիրը ներառելու է նաև հարակից տարածքների բարեկարգում և ընդհանուր առմամբ կարող է լավ սկիզբ հանդիսանալ Հրազդանի կիրճի ճարտարապետական միջավայրի ձևավորման և հետագա զարգացման համար։ Կստեղծվի 150-200 նոր աշխատատեղ։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |