Նոր օրենսգրքով ՔԿՀ-ների 3 տեսակ կլինի14 մայիսի 2022 - 11:11 AMT PanARMENIAN.Net - ՀՀ քրեակատարողական նոր օրենսգրքով նախատեսվում է քրեակատարողական հիմնարկների 3 տեսակ սահմանել՝ ցածր, միջին, բարձր անվտանգային տեսակներ։ Կառավարությունը մայիսի 13-ի նիստում հավանություն է տվել նախագծին։ Նախատեսվել են նաև պատժի կրման մեղմ և խիստ ռեժիմներ: Առաջարկվում է հստակեցնել դատապարտյալներին անջատ պահելու չափանիշները և ներդնել այդ անձանց վարքագծի ռիսկային գնահատման համակարգ: Սա ենթադրում է, որ Քրեակատարողական նոր օրենսգրքում պետք է սահմանվեն այնպիսի նորմեր, որոնք դատապարտյալի համար կանխատեսելի կդարձնեն քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվելը: Նախագծով սահմանվել է նաև էլեկտրոնային հսկողությունը և վերահսկողությունը: Մասնավորապես՝ դատապարտյալների փախուստները, ինքնավնասումները, ինքնասպանությունները, պատժի կրման սահմանված կարգի խախտումները, անկարգությունները, հանցագործությունները կամ այլ իրավախախտումները կանխելու անհրաժեշտության դեպքում, ինչպես նաև դատապարտյալների վարքագծի մասին անհրաժեշտ տեղեկություն ստանալու նպատակով՝ քրեակատարողական հիմնարկում իրականացվում է էլեկտրոնային հսկողություն և վերահսկողություն՝ տեսաձայնային միջոցների կամ այլ տեխնիկական միջոցների օգտագործմամբ։ Ամրագրվել են նաև էլեկտրոնային հսկողության և վերահսկողության իրականացման կարգը և հիմքերը: Նախագծով առաջարկվում է ձևավորել Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողով, որը յուրաքանչյուր դատապարտյալի հետ տարվող վերասոցիալականացման աշխատանքների արդյունքները քննարկում է 3-6 ամիս պարբերականությամբ՝ կախված դատապարտյալի նկատմամբ նշանակված պատժի ժամկետից և ռիսկերի ու կարիքների գնահատման արդյունքներից: Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի կազմում ընդգրկվելու են քրեակատարողական հիմնարկի հոգեբանը, սոցիալական աշխատողը, ինչպես նաև օպերատիվ և անվտանգության բաժիններից մեկական ծառայող: Ըստ անհրաժեշտության, հանձնաժողովի մեջ կարող են ներգրավվել նաև հոգևորական, բժիշկ և այլ մասնագետներ, այդ թվում՝ բժշկության ոլորտի: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |