Կալիֆոռնիայի բյուջեով $10 մլն կհատկացվի Հայ-ամերիկյան թանգարանի կառուցմանը![]() 14 մայիսի 2022 - 15:03 AMT PanARMENIAN.Net - Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը հրապարակել է նահանգի մայիս ամսվա վերանայված բյուջեն, որով 10 մլն դոլար լրացուցիչ ֆինանսավորում է նախատեսվում Հայ-ամերիկյան թանգարանի համար, որը կառուցվում է Գլենդեյլում։ Առաջարկվող նոր ֆինանսավորման արդյունքում պետական ներդրումների ծավալը թանգարանի կառուցման աշխատանքներին կհասնի $19.8 միլիոնի, հայտնում է «Ասպարեզը»։ «Թանգարանի ղեկավարությունը և հանրությունը չափազանց շնորհակալ են նահանգապետ Նյուսոմին՝ Հայ-ամերիկյան թանգարանի գաղափարին մշտապես աջակցելու համար»,-ասել է գործադիր տնօրեն Պերճ Կարապետյանը։ Նա երախտագիտություն է հայտնել նաև սենատոր Էնթոնի Պորտանտինոյին նահանգի օրենսդիր ժողովից։ Հայ-ամերիկյան թանգարանի հիմնարկեքի արարողությունը տեղի է ունեցել 2021-ի hուլիսի 11-ին Գլենդեյլում: Ծրագիրը մշակվում էր 2013 թվականից ի վեր։ Տարածքը հատկացրել է Գլենդեյլի քաղաքապետարանի խորհուրդը։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |