Մարուքյանը պարզաբանել է` Փաշինյանն ինչ նկատի ուներ, երբ ԱԺ-ում ասում էր, որ գաղտնիք ունի բացահայտելու14 մայիսի 2022 - 12:33 AMT PanARMENIAN.Net - ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Հանրային հեռուստաընկերության եթերում խոսել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԱԺ-ում արած այն արտահայտության մասին, թե մի գաղտնիք էր ուզում բացահայտել, բայց հետո կանի` ընդդիմադիրների ներկայությամբ։ Փաշինյանն այդ մասին ասել է ԱԺ-ում, ի պատասխան «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի, որը հրապարակել է Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջը, որից հետո ընդդիմադիրները լքել են դահլիճը։ Մարուքյանը հայտարարել է, թե վարչապետը ցանկանում էր ասել, որ երբ ՀՀ-ն 2007թ․ համաձայնություն է տվել, որ ԼՂ կարգավորման շուրջ բանակցություններն ընթանան Մադրիդյան սկզբունքների հիման վրա, դրանով «առ ոչինչ է ճանաչել Արցախի 1991թ․ դեկտեմբերի 10-ի Անկախության հանրաքվեն», քանի որ Մադրիդյան սկզբունքներում արդեն նոր հանրաքվեի մասին պայմանավորվածություն էր նախատեսվում։ Ենթադրվում էր, որ Հայաստանի դիվանագիտությունը պետք է լծված լիներ այդ անկախության ճանաչման գործընթացին, սակայն, ընդունելով Մադրիդյան սկզբունքները, «16 տարվա դիվանագիտական աշխատանքը ջուրն է գցվել»։ Մարուքյանը նշել է, որ այդ ժամանակ ՀՀ-ում կոալիցիոն կառավորություն էր, նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նույնպես եղել է իշխանության մեջ, ինչպես նաև ՀՅԴ-ն կոալիցիայի մաս է կազմել։ «Նոր հանրաքվեի պայմանավործավության համաձայն դրան պետք է մասնակցեին նաև ադրբեջանցիները՝ ԽՍՀՄ ժամանակների համամասնությամբ, մինչդեռ 1991թ․ ադրբեջանցիները չեն մասնակցել հանրաքվեին, քանի որ իրենք չենք ցանկացել, ոչ թե հայերը թույլ չեն տվել, ու նույնիսկ հարձակումներ են գործել»,-ասել է նա։ Հատուկ հանձնարարություններով դեսպանը նշել է, որ ճիշտ է, հետո ադրբեջանցիները նաև Մադրիդյան սկզբունքներից են հրաժարվել, բայց «մենք ինքներս հո անցկացրած հանրաքվեն համարե՞լ ենք առ ոչինչ»,-ասել է նա։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |