Արամ Ա-ն առանձնազրույցներ է ունեցել Լիբանանում ՀՀ և ՌԴ դեսպանների հետ![]() 14 մայիսի 2022 - 15:47 AMT PanARMENIAN.Net - Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինն Անթիլիասում ընդունել է Լիբանանում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Ռուդակովին և ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանին։ Հանդիպումներն առանձին են եղել։ Կաթողիկոսի և ՌԴ դեսպանի մոտ մեկ ժամ տևած զրույցի առանցքում Հայաստանն էր և պատերազմն Ուկրաինայում։ Արամ Ա-ն ներկայացրել է իր գաղափարներն ու մտավախությունները։ Դեսպան Ռուդակովն իր հերթին պարզաբանել է ՌԴ դիրքորոշումը Ուկրաինայի հարցում և խոսել այն ջանքերի մասին, որ ՌԴ-ն գործադրում է Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխադարձաբար ընդունելի լուծումներ գտնելու նպատակով։ Հանդիպման ավարտին Վեհափառ հայրապետի ներկայությամբ կարճ հանդիպում է տեղի ունեցել դեսպանի և ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, պատգամավոր Հակոբ Բագրատունու միջև՝ քննարկելու իրավիճակը Լիբանանում։ Օրվա երկրորդ կեսին կաթողիկոսին այցելել է Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը։ Հանդիպման առանցքում Հայաստանին առնչվող հարցերի քննարկումն էր։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |