Սաղաթելյան․ Շարժումը կասեցրել է Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու գործընթացը![]() 14 մայիսի 2022 - 16:04 AMT PanARMENIAN.Net - «Դիմադրություն» շարժումը կասեցրել է Արցախի հարցում նշաձող իջեցնելու հայկական կողմի գործընթացը։ Ֆրանսիայի հրապարակում հրավիրած ասուլիսում այս հայտարարությունն արել է շարժման անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։ «Շարժումն ապացուցել է, որ հայ ժողովուրդը չի ընդունելու իրեն պարտադրված որևէ զիջում, և որ (վարչապետ) Նիկոլ Փաշինյանը երկիրը նոր զիջումների տանելու մանդատ չունի»,– ասել է Սաղաթելյանը, գրում է Sputnik Արմենիան։ Նա նաև հայտնել է, որ շարժումը ստեղծել է ճգնաժամ, այդ թվում` միջազգային գործընկերների համար։ Սաղաթելյանը հայտնել է նաև, որ «Դիմադրություն» շարժումը հաջորդ շաբաթվանից փոխում է մարտավարությունը։ «Հասնելու ենք նրան, որ քաղաքը կանգնի, որովհետև մենք արդեն դրա համար բավարար ուժ ունենք, պետք է նաև ընդգրկենք մեր բոլոր հայրենակիցներին»,– ասել է նա։ Ընդդիմադիր գործչի դիտարկմամբ` իշխանությունը հոգեվարքի մեջ է, ինչի մասին վկայում են վերջին օրերին տեղի ունեցող համատարած ձերբակալություններն ու կալանավորումները։ «Բայց դա մեզ ավելի է ուժեղացնում։ Ինչքան բռնում են, այնքան ավելի ենք ավելանում»,– ասել է նա։ «Դիմադրություն» շարժումը, շարժմանը միացած քաղաքացիները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երթեր, հանրահավաքներ և անհնազանդության ակցիաներ են իրականացնում։ Հայաստանում բողոքի նոր ալիքը բարձրացել է Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո, ըստ որի միջազգային հանրությունն ակնկալում է հայկական կողմից, որ «իջեցնի նշաձողը» ԼՂ կարգավիճակի հարցում։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |