Սերժ Սարգսյանը վերընտրվել է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահի պաշտոնում![]() 14 մայիսի 2022 - 16:26 AMT PanARMENIAN.Net - Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող Հայաստանի շախմատային ֆեդերացիայի հաշվետու կոնֆերանսում կազմակերպության նախագահի պաշտոնում վերընտրվել է Սերժ Սարգսյանը։ Ընտրությունում առաջադրվել էր միայն ՀՀ երրորդ նախագահի թեկնածությունը։ Նա ընտրվել է միաձայն, տեղեկացնում է «Փաստինֆոն»։ Նախագահի առաջին տեղակալի պաշտոնում վերընտրվել է Սմբատ Լպուտյանը։ Սերժ Սարգսյանը ՀՇՖ-ն գլխավորում է 2004 թվականից։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |