Ընդդիմությունը ավտոերթեր է անցկացնում 5 ուղղությամբ․ Կան բերման ենթարկվածներ16 մայիսի 2022 - 10:26 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիրները մայիսի 16-ի վաղ առավոտից ավտոերթեր են անցկացնում 5 ուղղությամբ․Աշտարակի խճուղի` Կարմիր խաչի գրասենյակի դիմաց, Արտաշատի խճուղի` Կոնտինենտալի դիմաց, Երևան-Աբովյան մայրուղի` Փարավոն ռեստորանային համալիրի մոտից, Արգավանդի խճուղի` օդանավակայան տանող ճանապարհի գազալցակայանի մոտից, Արինբերդի խճուղուց (Տեցի կռուգ), տեղեկացնում է Panorama.am-ը։ Երևանի մի քանի փողոց փակվել են ոստիկանական մեքենաներով։ Լարված իրավիճակ է ստեղծվել Բաղրամյան և Արշակունյաց պողոտաներում, Ծիծեռնակաբերդի խճուղում։ Ոստիկանները նախ փակել են մեքենաների ճանապարհը, ապա սկսել բերման ենթարկել մասնակիցներին, հայտնում է «Փաստինֆոն»։ Մայիսի 15-ին ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում հայտարարել է, որ մայիսի 16-ին տեղի են ունենալու ավտոերթեր։ Սաղաթելայնը նաև ասել է, որ մայիսի 17-ից շարժմանն ամբողջությամբ նոր թափ են հաղորդելու։ «Այն խնդիրները, որոնք դրել ենք մեր առջև, հասել ենք, բայց պարզ, անկեծ ասում եմ՝ դա բավարար չէ, մեզ պետք է կազմակերպվածության նոր մակարդակ։ Այն ձեռքբերումները, որոնք ունենք, պետք է դրանք դարձնենք անշրջել։ Երեքշաբթի առավոտյան, այս հրապարակում ինչքան մարդ կա, պետք է իջնի փողոց ու դրանից հետո կտեսնեք, թե ինչ արագ տեմպերով գրանցելու ենք արդյունքներ»,- նշել է նա։ Նա նաև նշել է, որ մայիսի 17-ին` ժամը 19։30-ին, Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք է լինելու։ «Դիմադրություն» շարժումը, շարժմանը միացած քաղաքացիները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երթեր, հանրահավաքներ և անհնազանդության ակցիաներ են իրականացնում։ Հայաստանում բողոքի նոր ալիքը բարձրացել է Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո, ըստ որի միջազգային հանրությունն ակնկալում է հայկական կողմից, որ «իջեցնի նշաձողը» ԼՂ կարգավիճակի հարցում։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ ԵՄ 3 երկիր սառը պատերազմ է հայտարարել Ադրբեջանի դեմ Նա քննադատել է ԵՄ–ին, գովել Հունգարիային Գալուզին․ ՌԴ դեսպանը շուտով կվերադառնա Երևան Նա նշել է, որ մտադիր չեն նվազեցնել ՀՀ հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը Ադրբեջանագետ․ Ադրբեջանը և Թուրքիան շարժվելու են Սյունիքով արտատարածքային միջանցք պոկելու տրամաբանությամբ Նա նշել է, որ ՀՀ իշխանական խոսնակներն էլ սկսել են հեքիաթներ պատմել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի վարձած ընկերությունը անվտանգային ուղեկցում կանի Թյուրքագետ․ Ադրբեջանն ու Թուրքիան ունեն անվերջանալի պահանջներ, որոնք անդադար առաջադրվելու են մեզ «Պայմանագիր չի լինելու, փոխարենն անընդհատ առաջանալու են նոր պահանջներ՝ ամեն հաջորդն ավելի ծայրահեղ»,–գրել է նա |