Bloomberg. Գերմանիան կհրաժարվի ռուսական նավթից անկախ ԵՄ-ի՝ էմբարգոյի կիրառման որոշումից16 մայիսի 2022 - 14:40 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի կառավարությունը մինչև տարեվերջ կհրաժարվի ռուսական նավթի ներկրումից նույնիսկ եթե չստացվի էմբարգոյի շուրջ պայմանավորվել Եվրամիության մակարդակով, գրում է Bloomberg-ը՝ կառավարական իր աղբյուրներին հղումով։ Գերմանիան բանակցում է այլընտրանքային առաքողների հետ՝ կառավարությունը վստահ է, որ կկարողանա առաքումների հարցը լուծել 6-7 ամսվա ընթացքում։ Չի ասվում, թե որ երկրները կկարողանան լրացնել նավթի պակասը։ Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունը պնդում է, որ կախվածությունը ռուսական նավթից Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո 35%-ից նվազել է մինչև 12%։ Հիմնական լոգիստիկ խնդիրը հետևյալն է՝ գտնել ռուսական նավթի փոխարինում և հասցնել այն արևելյան Գերմանիայի Շվեդտ քաղաքում գտնվող խոշորագույն նավթավերամշակող գործարան։ Այժմ «Ռոսնեֆտի» կողմից կառավարվող ձեռնարկությունը ստանում է հումքը «Դրուժբա» նավթամուղով։ Ըստ Bloomberg-ի և Reuters-ի տեղեկությունների, իշխանությունները դիտարկում են այդ գործարանը վերահսկողության տակ վերցնել արդեն հուլիսի 1-ից։ Եվրամիությունը հետաձգում է ռուսական նավթի համար էմբարգոյի հայտարարումը Հունգարիայի դիրքորոշման պատճառով։ Պատժամիջոցների 6-րդ փաթեթի հավանության համար այն պետք է ստանա ԵՄ անդամ բոլոր երկների աջակցությունը։ Հունգարիան հայտարարել է, որ հավանություն չի տա, քանի որ մեծ կախվածություն ունի ռուսական նավթից։ ԵՄ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարները պետք է հարցը քննարկեն մայիսի 16-ին։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |