Սեզոնային աշխատանքի ՌԴ մեկնողների փոխանցումները նվազել են, ՌԴ քաղաքացիներինը` ավելացել16 մայիսի 2022 - 15:17 AMT PanARMENIAN.Net - Ռուս-ուկրաինական իրադարձությունների ընթացքում նվազել են սեզոնային աշխատանքի ՌԴ մեկնողների դրամական փոխանցումները, փոխարենն աճել են միջազգային այցելուների կողմից կատարվողները։ Այդ մասին ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանն ասել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։ «Իրենք էլ են ինչ-որ ձևով փոխանցումներ կատարում դեպի ՀՀ` իրենք իրենց անունով, կամ այլ կերպ։ Գիտեք` այդպիսի ծառայություն կա, երբ մարդ իր անունով մի երկրից փոխանցում է կատարում ու այդ գումարն այստեղ ստանում է։ Գումարային իմաստով նման փոխանցումների աճ կա` 2021թ-ի համեմատ»,- ասել է Խաչատրյանը, գրում է Sputnik Արմենիան։ ԿԲ նախագահի տեղակալը շեշտել է, որ Հայաստանում գտնվող ՌԴ քաղաքացիները մեծ թիվ չեն կազմում, բայց նրանց փոխանցած գումարները բավական մեծ են և, հետևաբար, դրանք դրական են ազդել հայաստանյան տնտեսության դինամիկայի վրա։ Թե որքանով այս աճը կպահպանվի ու ինչ չափերի կհասնի առաջիկայում, ԿԲ-ը դեռ հստակ կանխատեսում չունի` կախված աշխարհաքաղաքական իրավիճակի անորոշությունից։ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է ՀՀ Կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |