Պուտինն առաջարկել է ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ տալ ԱՊՀ-ին16 մայիսի 2022 - 17:28 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ տալ ԱՊՀ-ին: Ելույթ ունենալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովում՝ ՌԴ նախագահը կարևորել է ամենասերտ համակարգումը ՀԱՊԿ անդամների միջև արտաքին քաղաքականության ոլորտում, գործողությունների համակարգումը ՄԱԿ-ում և այլ բազմակողմ հարթակներում, գրում է ՌՒԱ Նովոստին։ «Այս համատեքստում հարկավոր է սերտացնել փոխգործակցությունը մեր բնական գործընկերների հետ Շանհայի համագործակցության կազմակերպությունում և ԱՊՀ-ում։ Ի դեպ, ըստ իս, տեղին և ճիշտ կլիներ, դա հարկավոր է քննարկել, ԱՊՀ-ին դիտորդի կարգավիճակ տալ ՀԱՊԿ-ում»,-ասել է Պուտինը։ Մոսկվայում ընթանում է ՀԱՊԿ հոբելյանական գագաթնաժողովը, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Photo. TASS Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Նա վշտակցություն է հայտնել զոհերի սգակիր ընտանիքներին և Իրանի ժողովրդին Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի 4 հեղինակավոր մրցանակով Ամերիաբանկն առաջին հայկական բանկն է, որը 2013-ին ստացել է հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ-ի ծրագրի շրջանակում |