ՀԱՊԿ-ը պատրաստ է ապահվել իր պատասխանատվության գոտու սահմանագծերի անվտանգությունը16 մայիսի 2022 - 18:57 AMT PanARMENIAN.Net - ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները Մոսկվայում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովում մտահգություն են հայտնել Աֆղանստանում և կազմակերպության անդամ պետությունների մյուս արտաքին սահմաններին տիրող իրավիճակի վերաբերյալ և նշել, որ պատրաստ են ապահովել կազմակրեպության պատասխանատվության գոտու սահմանագծերի անվտանգությունը։ Այդ մասին ասվում է Հավաքական անվտանգության պայմանագրի 30 և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ կազմակերպության ընդունած հայտարարության մեջ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։ «Մտահոգիչ է իրավիճակն Աֆղանստանում և ՀԱՊԿ անդամ պետությունների մյուս արտաքին սահմաններին։ Այդ կապակցությամբ պատրաստակամություն ենք հայտնում ապահովելու ՀԱՊԿ պատասխանատվության գոտու սահմանագծերի անվտանգությունը»,-ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ հանդես գալով այդ հայտարարությամբ, ՀԱՊԿ-ը հաստատում է, որ հետևողականորեն «ապահովելու է անդամ պետությունների անվտանգությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, աշխատելու է գլոբալ և տարածաշրջանային անվտանգության ամրապնդման, միջազգային նորմերի և իրավունքի սկզբունքների հիման վրա միջազգային խնդիրների արդարացի կարգավորման ուղղությամբ»։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կրեմլում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների առաջնորդների հանդիպմանը: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը դիմավորել է ՀԱՊԿ երկրների առաջնորդներ` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովին, այնուհետև արարողակարգային տեսալուսանկարահանման արարողություններից հետո Կրեմլի Ալեքսանդրովյան սրահում տեղի է ունեցել հանդիպումը: Ընթերցեք նաև․ Փաշինյան․ Չենք կարող ասել, որ ՀԱՊԿ-ն արձագանքեց այնպես, ինչպես ակնկալում էր ՀՀ-ն Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |