Sperasoft-ը Երևանում GameDev-ի հանդիպումներ կանցկացնի հունիսին![]() 16 մայիսի 2022 - 19:15 AMT PanARMENIAN.Net - Sperasoft-ը՝ Keywords խաղերի մշակման առաջատար միջազգային ընկերության ստուդիաներից մեկը, մուտք է գործել հայկական շուկա և հունիսին Երևանում կանցկացնի GameDev հանդիպումների շարք: Sperasoft-ը մասնակցել է այնպիսի ֆրանշիզաների զարգացմանը, ինչպիսիք են Halo-ն, Battlefield-ը, Assassin's Creed-ը, Rainbow 6-ը, Mortal Kombat-ը և այլն: Միջոցառումները նվիրված կլինեն GameDev-ի տարբեր թեմաներին, որոնք առնչվում են խաղերի նախագծմանն ու արտադրությանը, համակարգչային ինժեներիային, որակի ապահովմանը և խաղերի թեստավորմանը, արվեստին և նախագծերի կառավարմանը, և կուղեկցվեն Sperasoft-ի՝ ոլորտի առաջատար մասնագետների կողմից ելույթներով: Sperasoft Armenia-ի միջոցառումների մասին ավելին կարելի է իմանալ և գրանցվել ընկերության Instagram-ի և Facebook-ի էջերում։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |