Ոստիկանության բաժիններ 414 քաղաքացի է բերման ենթարկվել

Ոստիկանության բաժիններ 414 քաղաքացի  է բերման ենթարկվել

PanARMENIAN.Net - Երևանում իրականացվող խաղաղ անհնազանդության ակցիաների ընթացքում ոստիկանները բերման են ենթարկել 414 քաղաքացու։ Այդ մասին հայտնել են ոստիկանությունից, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Քաղաքացիները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի՝ ոստիկանների օրինական պահանջը չկատարելու հիմքով։

Վաղ առավոտից Երևանում անհնազանդության ակցիաներ են իրականացվում, քաղաքացիները փակում են փողոցներ՝ Երևանի կենտրոնում և վարչական տարբեր տարածքներում։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---