Ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը մեկնարկել է17 մայիսի 2022 - 14:42 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 16-ից մեկնարկել է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը, որին կարող են դիմել 5-12-րդ դասարաններում դասավանդողները: Հայտերի ընդունումը կշարունակվի մինչև հունիսի 7-ը։ ՀՀ կառավարությունն ապիրլի 28-ի որոշմամբ հաստատել է կամավոր ատեստավորման նոր կարգը, ըստ որի՝ ատեստավորման արդյունքում առնվազն 70 տոկոս դրական միավորներ ստացած ուսուցչի դրույքաչափը սահմանվել է 200,000 դրամ: Այս դրույքաչափին գումարվում է նաև 30-50 տոկոս հավելավճարը` ըստ հավաքած միավորների: ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ դիմելու մեխանիզմը պարզ է. էլեկտրոնային մատյանում ակտիվացել է համապատասխան բաժինը, որի միջոցով ուսուցիչը կարող է դիմել կամավոր ատեստավորման` կատարելով առարկայի ընտրությունը: Մնացած տվյալները կբեռնվեն ինքնաշխատ եղանակով: Թողարկվել է իրազեկող հոլովակ, որը ևս հրապարակված է: Անդրեասյանը նշել է, որ կամավոր ատեստավորումից առնվազն 20 օր առաջ կհրապարակվեն ուղեցույցները, որոնցում կներկայացվեն թեստերի կառուցվածքը, առաջադրանքների նյութը, ձևաթղթի լրացման կարգը և առաջադրանքների նմուշները: Բուն ատեստավորման գործընթացը տեղի կունենա սեպտեմբերին, աշխատավարձերի բարձրացումը` ըստ արդյունքների, կկիրառվի հոկտեմբերից: Գիտելիքի ստուգումը կիրականցվի գրավոր եղանակով` թեստային և ոչ թեստային առաջադրանքների միջոցով: 5-12-րդ դասարաններում դասավանդվող «Մայրենի», «Հայոց լեզու», «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ» և «Երկրաչափություն», «Բնագիտություն», «Հայրենագիտություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ռուսաց լեզու», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Հայոց եկեղեցու պատմություն», «Ինֆորմատիկա», «Հասարակագիտություն», «Ասորերեն», «Եզդիերեն», «Մայրենի լեզու (քրդերեն)» առարկաների ուսուցիչների ատեստավորումը կիրականացվի թեստավորման եղանակով՝ Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից: «Նախնական զինվորական պատրաստություն», «Ֆիզկուլտուրա», «Երաժշտություն», «Կերպարվեստ», «Տեխնոլոգիա» առարկաները դասավանդող ուսուցիչների ատեստավորումը կիրականացվի ոչ թեստային եղանակով՝ ընդգրկելով գործնական աշխատանքներ, բաց և փակ հարցեր: Այս պարագայում գիտելիքի ստուգման գործընթացը կիրականացվի տվյալ ուղղությամբ մանկավարժական կրթություն իրականացնող բուհերի կողմից` այդ նպատակով ձևավորված մասնագիտական հանձնաժողովների կողմից: Գալիք տարվանից նշված եղանակով կամավոր ատեստավորում անցնելու հնարավորություն կունենան նաև դասվարները: Ըստ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի` «Պատմություն» առարկայի ուսուցիչները կկարողանան ընտրել կամավոր ատեստավորման երկու տարբերակներից որևէ մեկը (թեստային և ոչ թեստային): Անդրեասյանը նշել է, որ անցած տարվա կամավոր ատեստավորմանը մասնակցած և առնվազն 70 միավոր ստացած 478 ուսուցիչ կստանա բարձրացված դրույքաչափով և հավելավճարով վարձատրություն` այս տարվա մայիսից սկսած: Ավելի վաղ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հայտնել էր, որ ատեստավորում անցած ուսուցիչները կստանան ևս 30-50 % հավելավճար, և տեսականորեն ու պրակտիկորեն ուսուցիչը կարող է ստանալ մինչև 400,000 դրամ աշխատավարձ: Նա նշել է, որ մեկ դրույք ունեցող ուսուցիչն ատեստավորման արդյունքում 50% աշխատավարձի բարձրացման դեպքում կստանա 300,000 դրամ, որին հավելելով տարակարգերի հավելավճարները, գումարը կարող է հասնել մինչև 400,000-ի: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ. Սուտ է, թե Տավուշի հատվածում Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ Նախարարությունը հորդորում է հետևել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ |