Սերժ Սարգսյանն ու Դմիտրի Մեդվեդեւը պայմանավորվել են հանդիպել մոտ ժամանակներս

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում Դմիտրի Մեդվեդեւը Սերժ Սարգսյանին տեղեկացրել է համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամի հաղթահարմանը նվիրված «Մեծ քսանյակի» լոնդոնյան գագաթաժողովի ընթացքում քննարկված խնդիրների ու ձեռք բերված պայմանավորվածությունների մասին: Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության Նախագահները քննարկել են հայ-ռուսական երկկողմ քաղաքական հարաբերություններին եւ տնտեսական փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Հեռախոսազրույցի ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն երկու երկրների ղեկավարների առաջիկա հանդիպման վերաբերյալ, հաղորդում է Հայաստանի նախագահի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---