Դատախազություն. Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդությունը մասնակի է բավարարվել17 մայիսի 2022 - 18:10 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ առանձին լրատվամիջոցներ «Դատախազը հանձնարարել է գործողություններ ձեռնարկել Փաշինյանին ձերբակալելու միջնորդության ուղղությամբ» վերտառությամբ տեղեկատվություն են հրապարակել, որը որոշակի թյուրընկալումների տեղիք է տալիս: Նա նշել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդությունը բավարարվել է մասնակի։ Ավելի վաղ զոհվածների ծնողները գլխավոր դատախազին դիմում-պահանջը էին ներկայացրել 44-օրյա պատերազմի քրգործում վարչապետ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու և իրենց տուժող ճանաչելու վերաբերյալ։ «Գլխավոր դատախազությունը հարկ է համարում պարզաբանել, որ խնդրո առարկա ներկայացված միջնորդությունը քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից բավարարվել է մասնակի: Մասնավորապես՝ միջնորդության մեջ նշված հանգամանքների ստուգման նպատակով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննություն կատարելու ցուցում տալու մասով այն բավարարվել է, իսկ Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու մասով՝ մերժվել այն հիմնավորմամբ, որ միջնորդության մեջ նշված՝ Նիկոլ Փաշինյանի կողմից հանցանք կատարելու մասին փաստական տվյալները, լինելով միջնորդության հեղինակների վերլուծություններն ու հետևությունները, հիմնված են այնպիսի հանգամանքների վրա, որոնք դեռևս ենթակա են քրեական գործով ստուգման»,-ասվում է պարզաբանման մեջ։ Նշվում է նաև, որ հենց քրգործի համար նշանակություն ունեցող հանգամանքների պարզման նպատակով անհրաժեշտ գործողությունների կատարումն ապահովելու ուղղությամբ էլ մինչդատական վարույթի նկատմամբ հսկողության շրջանակներում արդեն իսկ ձեռնարկվել են դատախազական ներգործության համապատասխան միջոցներ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը` ՀՀ նպատակների մասին․ Թուրքիայի և Ադրբեջանի հետ թշնամության կառավարում, նվազեցում, զրոյացում Նա ասել է, որ այս համատեքստում կառավարությունը հատուկ կարևորություն է տալիս «Խաղաղության խաչմերուկ» նախագծին Փաշինյան․ Սահմանազատումն արվում է ԽՍՀՄ վերջին քարտեզների հիման վրա, 1988–ի սահմանազատումն իրավական ուժ չունի Նա, սակայան, չի նշել, թե կոնկրետ որ թվականի քարտեզի մասին է խոսքը Փաշինյան․ Ալմաթիի հռչակագիրը խաղաղության պայմանագրում ներառելու հարցը կքննարկվի մայիսի 10-ին Վարչապետին հացրել են, թե ինչո՞ւ Բաքուն չի համաձայնում Ալմաթիի հռչակագիրը ներառել նաև խաղաղության պայմանագրում Բայրամովը ՀՀ հետ հարաբերությունների կարգավորումը քննարկել է ԵԱՀԿ գործող նախագահի հետ Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային այլ հարցերի շուրջ |