ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է. ՀՀ-ն 16,500 եվրո կվճարի 2012-ին հրկիզված փաբի սեփականատիրոջը18 մայիսի 2022 - 15:01 AMT PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել 12,000 եվրո վճարել ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչ Արմինե Օգանեզովային (առավելապես հայտնի որպես Ծոմակ)։ ՀՀ կառավարությունը ևս 4500 եվրո պետք է վճարի նրա դատական ծախսերի համար։ Ըստ ՄԻԵԴ որոշման, Օգանեզովային իրավունքները խախտվել են երկու հոդվածով՝ 3-րդ և 14-րդ (Խոշտանգումների արգելում և Խտրականության արգելում)։ Օգանեզովան այժմ ապրում է արտերկրում։ 2012 թվականի մայիսի 8-ին, 5։30-ի սահմաններում պայթեցրել էին Երևանի Ղազար Փարպեցի 14/11 հասցեում գտնվող, Ծոմակ Օգանեզովային պատկանող DIY փաբը: Սեփականատերը վստահ է, որ դա ատելության նշան է: Պայթյունից հետո սեփականատերը տեղեկացրել է ոստիկանությանը, իսկ փաբի անվտանգության տեսախցիկը ֆիքսել է հանցագործների դեմքերը։ Հետագայում ՀՀ քրեական օրենսգրքի գույքը դիտավորությամբ վնասելու կասկածանքով երկու անձ է ձերբակալվել, ովքեր խոստովանել են, որ այս կառույցի ապակին կոտրելով` ներս են մտել, համոզվել, որ ներսում ոչ ոք չկա, բենզին բերել և «փաբը» պայթեցրել։ Փաբի սեփականատիրոջ Արմինե Օգանեզովայի կարծիքով, պայթյունը ատելության նշան էր, քանի որ փաբում հաճախակի հավաքվում էին ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներ։ Ավելի ուշ պարզվել էր, որ փաբը հրկիզողները ՀՅԴ անդամներ են։ Նրանցից երկուսը, որոնց դեմքը ֆիքսվել էր տեսախցիկով, 2013-ին մեղավոր էին ճանաչվել, դատապարտվել 2 տարվա ազատազրկման, սակայն համաներմամբ ազատ էին արձակվել։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |