Սաղաթելյանը ոստիկանապետի հետ հանդիպումից հետո հայտարարել է` պահանջները հիմնականում բավարարվել են19 մայիսի 2022 - 12:13 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 18-ի ուշ երեկոյան տեղի է ունեցել ոստիկանապետ Վահե Ղազարյանի և «Դիմադրության» շարժման անդամների հանդիպումը: Դրանից հետո շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ պահանջների հիմնական մասը համարում են բավարարված, բայց լինելու են նաև հետևողական, տեղեկացնում է «Առավոտը»։ Ընդդիմադիր առաջնորդները 3 պահանջ էին ներկայացրել Ղազարյանին: Սաղաթելյանը փոխանցել է, որ առաջին պահանջի մասով՝ այն ոստիկանների լիազորությունները կասեցնելու վերաբերյալ, որոնք մայիսի 18-ին և 17-ին գործել են ապօրինություններ, և նրանք ենթարկվեն պատասխանատվության, ոստիկանապետը փոխանցել է, որ մեկ հոգու գործունեություն արդեն կասեցվել է, 37 հոգու նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել, 10-ից ավելի քրգործեր են հարուցվել: Ոստիկանապետը նշել է, որ մայիսի 18-ի դեպքերով էլ ուսումնասիրություններ են տեղի ունենում և կարճ ժամկետում, ոստիկանությունը հանդես կգա՝ կոնկրետ դեպքերով: Ավտոերթերի ժամանակ 80-ից ավելի բռնագրավված մեքենաները ևս կվերադարձվեն տերերին: Սաղաթելյանը հույս է հայտնել, որ ոստիկանությունում ըմբռնումով կմոտենան օրենքի սահմաններում գործելու և պետությանը ծառայելու՝ ընդդիմադիրների կոչին: Նա կրկնել է, որ ընդդիմադիրները ոստիկանության հետ խնդիր չունեն, կա մեկ մարդ, որի հետ խնդիր կա՝ դա վարչապետ Նիկոլ Փաշինյանն է: Երևանում ընթացող անհնազանդության ակցիաների մասնակիցների հանդեպ ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառմասն բազմաթիվ տեղեկություններ են հրապարակվել։ ՄԻՊ-ն արձանագրել է, որ մի շարք դեպքերում ոստիկանության ծառայողների կողմից բերման են ենթարկվում նաև առերևույթ հավաքին մասնակից չդարձած անձինք՝ ճամփեզրերից, մայթերից։ Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Լուկաշենկոն Ալիևի հետ Շուշի է այցելել և 2 տրակտոր նվիրել քաղաքին Նա հաճոյախոսություններ է շռյալել բռնապետ Ալիևի հասցեին Իսրայելը կկասեցնի Թուրքիայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիրը Oրինագիծը հաստատելու համար այն ներկայացվելու է կառավարությանը Էրդողան. ՀՀ և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է տարածաշրջանի համար Նա այդ մասին ասել է Կոբախիձեի հետ համատեղ ասուլիսում Աղավնոյի եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է Այն ամբողջությամբ ներառված է տախտակամածների և ծածկերի մեջ |