Զախարովա․ ՌԴ-ն առանցքային խնդիրներից մեկը համարում է տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը19 մայիսի 2022 - 13:09 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համատեքստում առանցքային խնդիրներից մեկը համարում է բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը Հարավային Կովկասում։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Բարձր ենք գնահատում եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը։ Նման գնահատականներ են տրվել նաև Ադրբեջանի և ՀՀ ԱԳ նախարարների կողմից մայիսի 12-ին Դուշանբեում ԱՊՀ ԱԳՆԽ շրջանակում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպման ժամանակ»,-ասել է Զախարովան։ Նա նշել է, որ եռակողմ հանձնաժողովի անդամները կանոնավոր հանդիպումներ են ունենում` նպատակ ունենալով մշակել այնպիսի լուծումներ, որոնք ընդունելի կլինեն բոլոր կողմերի համար։ Զախարովան հավելել է նաև, որ անցած շաբաթ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, որը ռուսական կողմի համանախագահն է, այցելել էր Երևան, որտեղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը քննարկել էր նաև տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցը։ Օվերչուկը Երևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել էր․ «Երբ տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաներն ապաշրջափակվեն, դա ամբողջությամբ կփոխի տարածաշրջանի տրանսպորտային ամբողջ կոնֆիգուրացիան: Եվ իսկապես նոր հնարավորություններ կբացվեն, որպեսզի Հայաստանի տնտեսությունը զարգանա և լրացուցիչ ազդակ ստանա, և դրա հետ կապված նշանակալիորեն կբարձրանա Հայաստանի դերը: Սրա հետ կապված մենք, իհարկե, առավելագույն ջանքեր ենք գործադրում և՛ Մհեր Գրիգորյանի, և՛ Շահին Մուստաֆաևի հետ, որպեսզի այդ հարցերը լուծենք: Եվ ինչպես Դուք ճիշտ նկատեցիք, իհարկե շատ կարևոր են իրավաբանական և ընթացակարգային լուծումները»: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |