Բանկային քարտով գնումների դեպքում թոշակառուն վճարումների 10%-ը հետ կստանա, բայց ոչ ավելի, քան 5000 դրամ![]() 19 մայիսի 2022 - 13:42 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 1-ից կենսաթոշակառուները և նպաստառուները հետ կստանան քարտով կատարած վճարումների 10%-ը՝ նախորդ ամսվա ընթացքում կատարված անկանխիկ գործարքների հանրագումարից։ Կառավարության նիստում նախագիծը ներկայացրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը: Հետվճարի գումարը, սակայն, չի կարող գերազանցել 5000 դրամը, անկախ կատարված գործարքների գումարից: Հետվաճարը տարածվելու է նաև կոմունալների վճարի վրա։ Դեռևս հայտնի չէ այն բանկերի ցանկը, որոնք միանալու են ծրագրին։ Մկրտչյանն ասել է, որ ցանկը կհրապարակվի մինչև հունիսի 1-ը։ Այն քաղաքացիները, որոնց քարտերը սպասարկող բանկերը չկան ցանկում, կարող են դիմել և փոխել քարտը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին հավելել է, որ ծրագիրը փորձնական է, այն 6 ամիս կգործի։ «Կվերլուծենք, կհասկանանք, թե ինչ թերություններ կան, որ հընթացս ավելի լավարկենք»,-ասել է նա։ Նիստում նշվել է, որ թոշակառուները չպետք է քարտից հանեն գումարը՝ հանելուց և կրկին մուտքագրելուց հետո ծրագիրը չի աշխատի: Այն նպաստառուները, որոնք կորոշեն անկանխիկ ստացման անցնել և կդիմեն նպաստը կանխիկից անկանխիկ անցնելու, նույնպես կօգտվեն արտոնությունից: Հետվճարը ձևավորվելու է պետություն-բանկ սոցիալական պատասխանատվության գործընկերության շրջանակներում, որտեղ պետությունը և բանկը մասնակցում են 5-5% համամասնությամբ: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |