2008 թվականին դրամական փոխանցումները Ուկրաինայից Հայաստան կազմել են 24,5 մլն դոլար 6 ապրիլի 2009 - 21:53 AMT PanARMENIAN.Net - Ըստ փորձագետների, միջոցների արտահոսքի աճը Ուկրաինայից այլ երկրներ կապված է վաստակի կրճատմամբ եւ Ուկրաինայում աշխատանքային միգրանտների գործազրկության հետ, գրում է «Դելո»-ն: 2008 թվականին 2007 թվականի համեմատ 2 անգամ` մինչեւ 382 մլն դոլար աճեց դրամական փոխանցումների ծավալը Ուկրաինայից այլ երկրներ: Այդ ընթացքում փոխանցումների գումարը հակառակ ուղղությամբ հասավ 2,53 մլրդ դոլարի, ինչը 23 տոկոսով ավել է, քան 2007թ.: Ուկրաինայի կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Անդրեյ Գայդուցկին մեկնաբանել է այդ փաստը հետեւյալ կերպ. «Մենք շատ միգրանտներ ունենք Վրաստանից, Հայաստանից, Ուզբեկստանից, որոնք զբաղված են առեւտրի, շինարարության, ծառայությունների ոլորտներում: Հենց որ նրանք տեսնում են, որ վաստակելու հեռանկարներ չկան, սկզբից տուն են փոխանցում մնացած դրամական միջոցները, հետո իրենք են մեկնում: Դրանով էլ բացատրվում է Ուկրաինայից փոխանցումների աճը նախորդ տարի»: Անցյալ տարվա ընթացքում Ուկրաինայից փոխանցված 382 մլն դոլարից ամենից շատ միոջներ են փոխանցվել Ռուսաստան` 107,2 մլն դոլար (35 տոկոս), երկրորդ տեղում են փոխանցումները Վրաստան` 33,7 մլն դոլար (9 տոկոս), երրորդում` Հայաստան` 24,5 մլն դոլար (6,5 տոկոս), այնուհետեւ փոխանցումները Ուզբեկստան` 24,2 մլն դոլար (6,5 տոկոս): Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |