Փաշինյանը Բրյուսելում կհանդիպի Ալիևի հետ

Փաշինյանը Բրյուսելում կհանդիպի  Ալիևի հետ

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել։

Նույն օրը վարչապետն առանձնազրույց կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։

Բրյուսելում նախատեսվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։

Նույն եռակողմ ձևաչափով նախորդ հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 6-ին։

 Ուշագրավ
---