«Դիմադրության» անդամները երթով հասել են նախագահական․ Բաղրամյանի մի հատվածը փակ է![]() 20 մայիսի 2022 - 11:10 AMT PanARMENIAN.Net - «Դիմադրություն» շարժման անդամները և նրանց կողմնակիցները Ֆրանսիայի հրապարակից երթով շարժվել են դեպի ՀՀ նախագահի նստավայր։ Ընդդիմադիրները միակողմանի փակել են Բաղրամյան պողոտայի մի հատվածը, երթևեկությունը կաթվածահար է։ Այնտեղ նաև մեծաթիվ ոստիկանական ուժեր են գտնվում, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ Շարժման անդամները ձեռքներին հայերեն և անգլերեն պաստառներ ունեն` «RIP Democracy», «Silence is a crime» (Լռությունը` հանցանք է), Ո՛չ բռնապետությանը»։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, շարժման անդամ Գեղամ Մանուկյանը մինչ երթի մեկնարկը հիշեցրել էր, որ նախագահականում լինելու է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան, գրում է Sputnik Արմենիան։ «Մենք այնտեղ կհայտնենք մեր քաղաքական ու քաղաքացիական դիրքորոշումները, ինչպես նաև այս իշխանության բոլոր այն ստերը, որոնցով խաբում են ողջ աշխարհին։ Արտահայտելու ենք մեր քաղաքական պահանջները»,– նշել ե է Մանուկյանը։ Ավելի վաղ հայտարարվել է, որ ցուցարարները մայիսի 20-ին փողոցներ չեն փակելու, այլ օրակարգ ունեն։ Մայիսի 19–ի երեկոյան Երևանում ցուցարարները շրջափակել էին «The Alexander» հյուրանոցը, որտեղ կանգ է առել Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան։ Վերջինս պաշտոնական այցով Հայաստան է ժամանել երկօրյա այցով։ Ընդդիմության առաջնորդներն ավելի վաղ հրավիրել էին Լիտվայի առաջնորդին հանդիպել իրենց հետ, սակայն վերջինս անարձագանք էր թողել հրավերը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |