ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ կտրամադրի՝ $100 մլն-ի![]() 20 մայիսի 2022 - 13:52 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ մտադիր է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրել։ «Այսօր ես հայտարարում եմ անվտանգության ոլորտում Ուկրաինային օգնության ևս մեկ փաթեթի մասին, որը թույլ կտա Ուկարինային լրացուցիչ հրետանի, ռադարներ և այլ տեխնիկա ստանալ»,-ասվում է Բայդենի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։ ԱՄՆ նախագահը նշել է, որ այդպիսի օգնություն ցուցաբերելով, ԱՄՆ-ն ձգտում է ուժեղացնել Ուկրաինայի դիրքերն ինչպես մարտի դաշտում, այնպես էլ՝ բանակցությունների սեղանի մոտ։ ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն իր հերթին հայտնել է, որ նոր փաթեթը 100 մլն դոլար կկազմի, տեղեկացնում է Deutsche Welle-ն։ Նախատեսվող օգնությունը ներառում է 155մմ տրամաչափի 18 հաուբից, հաուբիցների տեղափոխման համար նախատեսված 18 տակտիկական մեքենա, երեք AN/TPQ-36 հակահրետանային ռադար, դաշտային սարքավորումներ և պահեստամասեր։ Այդ մասին հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջո Քիրբին։ Ըստ նրա, ԱՄՆ-ն Բայդենի պաշտոնավարման օրոք Ուկրաինային անվտանգության ոլորտում մոտ 4․6 մլրդ դոլարի օգնություն է ցուցաբերել, որից 3․9 մլրդ դոլարը հատկացվել է Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ Սենատը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել Ուկրաինային 40 մլրդ դոլարի օգնության փաթեթին։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |