Լիտվայի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Լիտվայի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

PanARMENIAN.Net - Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին և ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ:

Լիտվայի նախագահը նաև այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացել ցուցադրությանն ու գրառում կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում, այնուհետ ծառ է տնկել հուշահամալիրի ծառուղում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---