ԱՄՆ դեսպան. Ապագան որոշելու հարցում ԼՂ ժողովուրդն ու կողմերը պետք է համաձայնության գան![]() 20 մայիսի 2022 - 16:14 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արմենպրեսին տված իր հարցազրույցին, որտեղ նշել էր, թե «ԱՄՆ-ն ճանաչում է Լեռնային Ղարաբաղի բնակչության դերակատարումը իր ապագան որոշելու հարցում», ասել է, որ այս պահին կարևորն այդ սկզբունքի ամրագրումն է։ Լրագրողը խնդրել է ավելի մանրամասնել՝ ինչպե՞ս պետք է արտահայտվի այդ դերակատարումը, տեղեկացնում է Aysor.am-ը։ «Կարծում եմ՝ այս պահին կարևորն այդ սկզբունքի ամրագրումն է, և ոչ որոշակի մանրամասների վերհանումը։ Կարծում եմ՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, կողմերը, առաջ շարժվելու ճանապարհին զուգընթաց, այդ հարցերի վերաբերյալ պետք է համաձայնության գան», - ասել է դեսպան Թրեյսին։ Հարցազրույցում Թրեյսին ասել է, որ հակամարտության համապարփակ կարգավորման համատեքստում «ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ճանաչում է Լեռնային Ղարաբաղի բնակչության դերակատարումն իր ապագան որոշելու հարցում»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |