Ասադով․ Տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում առաջընթաց չկա21 մայիսի 2022 - 12:11 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը, ԱՊՀ վարչապետերի տեսակոնֆերանսում անդրադառնալով իրավիճակին Հարավային Կովկասում, ասել է, որ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում առաջընթաց չկա։ Նա հավելել է, որ տրանսպորտային կոմունիկացիների, այդ թվում «Զանգեզուրի միջանցքի» բացումը, բխում է տարածաշրջանի բոլոր ժողովուրդների շահերից։ «Թեև եռակողմ աշխատանքային խումբը (ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների մակարդակով) շարունակում է հանդիպումները, սակայն Եռակողմ հայտարարության 9-րդ կետով նախատեսված տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում առաջընթաց չկա»,-ասել է նա, գրում է Interfax.az-ը։ Նա նաև ասել է, թե «Հայաստանը չի կատարում նոյեմբերի 9-ի հայտարարության 4-րդ կետը, համաձայն որի՝ հայկական զինված ուժերը պետք է դուրս բերվեն Ադրբեջանի (Արցախի) տարածքից»։ Նա նշել է, որ «պաշտոնական Բաքուն մոտ ապագայում երկու հարցերում էլ լուրջ առաջընթաց է ակնկալում և կարևորում է այդ ուղղությամբ անհրաժեշտ միջոցների ձեռնարկումը»։ Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով կոմունիկացիաների բացման մասին, ասել է, որ ճանապարհը պետք է լինի Հայաստանի սուվերենության ներքո և ՀՀ օրենսդրությամբ պետք է գործի՝ դա է ՀՀ պաշտոնական տեսակետը։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |