Պետդեպ․ Վաշինգտոնը ողջունում է ՀՀ և Ադրբեջանի միջև երկխոսությունը

Պետդեպ․ Վաշինգտոնը ողջունում է ՀՀ և Ադրբեջանի միջև երկխոսությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը, անդրադառնալով Բրյուսելում կայանալիք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջիկա հանդիպմանը, ասել է, որ ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի երկխոսությունը և պատրաստ է աջակցել խաղաղ նախաձեռնությանը, այդ թվում որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ։

«ԱՄՆ–ն նախկինի պես հավատարիմ է Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագայի խրախուսմանը։ Մենք կոչ ենք անում շարունակել այս երկխոսությունը և ակտիվացնել դիվանագիտական շփումներn անմիջական ազդեցության գործող մեխանիզմներն օգտագործելու համար` ձգտելով համապարփակ լուծումներ գտնել ԼՂ հակամարտության և դրա հետևանքների հետ կապված բոլոր չլուծված հարցերի համար և կարգավորել հարաբերությունները համընդհանուր խաղաղության համաձայնագիր կնքելու ճանապարհով։ Մենք պատրաստ ենք աջակցել այդ գործընթացին»,-ասել է Փրայսը։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, շնորհավորելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին անկախության օրվա առթիվ, նշել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել ՀՀ և Ադրբեջանի միջև դիվանագիտական շփումների ակտիվացմանը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---