Խաչատուրյանը մասնակցել է Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի բացմանը23 մայիսի 2022 - 12:28 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, որն աշխատանքային այցով Շվեյցարիայում է, մասնակցել է Համաշխարհային տնտեսական համաժողովի բացմանը։ Այն այս տարի նվիրված է «Պատմությունը շրջադարձային կետում. Կառավարությունների քաղաքականությունը և բիզնես ռազմավարությունները» թեմային: Համաժողովի ընթացքում կքննարկվեն անվտանգության և հրատապ հումանիտար խնդիրները, համաճարակից հետո տնտեսության վերականգնումը, կլիմայի փոփոխության դեմ պայքարը և չորրորդ արդյունաբերական հեղափոխության տեխնոլոգիաների կիրառումը։ Կորոնավիրուսի համաճարակի պատճառով առաջացած երկամյա ընդմիջումից հետո համաժողովն առաջին անգամ անցկացվում է ոչ առցանց ռեժիմով։ Համաշխարհային տնտեսական համաժողովի քննարկումներին կմասնակցեն կառավարությունների, միջազգային կազմակերպությունների, գործարար համայնքի ավելի քան 2000 ներկայացուցիչ, այդ թվում՝ 50 պետությունների ու կառավարությունների ղեկավարներ։ Դավոսի համաժողովի շրջանակներում նախատեսվում են նախագահի մի շարք երկկողմ և բազմակողմ հանդիպումներ: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Անդրեասյանն ու Թուրքիայի մշակույթի նախարարը քննարկել են Անիի կամրջի հարցը Նրանք հանդիպել են Թուրքմենստանում Մայիսի 18–ին «Թանգարանների գիշերվա» առթիվ թանգարանները բաց կլինեն մինչև կեսգիշեր Ակցիային միացել է հայաստանյան 118 թանգարան ՀԱԿ. Ժողովրդի ընդվզումն իշխանությունների վարած կործանարար քաղաքականության դեմ արդարացված է «Պահանջում ենք իշխանություններից զերծ մնալ բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ ապօրինի բռնաճնշումներից»,–ասել է Զուրաբյանը Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կալանքը երկարացնելու մասին Մխիթարյանը նախկինում ևս անդրադարձել է այդ հարցին |