Ադրբեջանը ոչնչացրել է Մեծ թաղեր գյուղի Մանկավարժների պուրակն ու արձանագրությունը23 մայիսի 2022 - 13:55 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը ոչնչացրել է Մեծ թաղեր գյուղի Մանկավարժների պուրակն ու արձանագրությունը, հայտնում է Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը՝ տեսանյութի վրա հղումով, որը հրապարակվել է Տելեգրամի @ararathau օգտատերը։ Տեսանյութում արձանագրված է Ադրբեջանի կողմից 44-օրյա պատերազմի արդյունքում օկուպացված Մեծ թաղեր գյուղի Մանկավարժների պուրակի ոչնչացումը․ պուրակի բացակայությունը։ Առաջին պատկերում երևում է պուրակն ու վերջինիս կառուցման մասին արձանագրությունը, համաձայն որի այն կառուցվել էր ի հիշատակ Մեծ Թաղեր գյուղի մանկավարժների և Սոկրատ Աղաբեկյանի։ Հաագայի 1954 թվականի «Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» կոնվենցիայի 4-րդ հոդվածն արգելում է վանդալիզմի, գողության, կողոպուտի կամ յուրացման ցանկացած գործողություն և բացարձակ արգելք դնում մշակութային արժեքների դեմ ուղղված հաշվեհարդարի գործողությունների վրա։ Ըստ Հաագայի 1999 թվականի երկրորդ արձանագրության, որը գործում է նաև ոչ միջազգային (էթնիկ) բախումների դեպքում, արգելվում է ժառանգության հանդեպ թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն, իսկ այդպիսի արարքը ըստ 15-րդ հոդվածի որակվում է որպես միջազգային հանցագործություն։ Ըստ Ժնևի 1949 թվականի օգոստոսի 12-ի կոնվենցիայի առաջին արձանագրության 53-րդ հոդվածի` «Չխախտելով Հաագայի 1954 թվականի մայիսի 14-ին ընդունված կոնվենցիայի դրույթները, արգելվում է մշակութային ժառանգության դեմ իրականացնել ցանկացած թշնամական գործողություն, ռազմական նպատակներով օգտագործել դրանք, կամ հաշվեհարդարի առարկա դարձնել»: Պատերազմից հետո նույն կերպ Արցախի բռնազավթված տարածքներում մշակութային վանդալիզմ զոհ են դառնում բոլոր հայկական մշակութային կոթողները։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները պղծել են Հադրութի եկեղեցին. Հանվել է խաչը, ջնջվել հայկական արձանագրությունը։ Լուսանկարների ուսումնասիրությունը հստակ ցույց է տալիս, որ եկեղեցուց հանվել է խաչը։ Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հադրութի շրջանում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցի այցի ընթացքում հորդորել էր ջնջել հայկական արձանագրությունները՝ չթաքցնելով հայկական մշակութային ժառանգության դեմ Ադրբեջանի որդեգրած քաղաքականության բուն էությունը. այն է ոչնչացում, ձևափոխում և յուրացում։ Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը հայտարարել էր, որ Ադրբեջանում ստեղծվում է «աշխատանքային խումբ», որի նպատակն Արցախի բռնազվթված հուշարձաններից հայերեն արձանագրությունների և հայկական հետքի վերացումն է։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Աղավնոյի եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է Այն ամբողջությամբ ներառված է տախտակամածների և ծածկերի մեջ Կաթողիկոսը և Նուբար Աֆեյանը խոսել են ՀՀ–ում իրավիճակի, Արցախի ղեկավարների ազատման, Սփյուռքի մասին Նրանք անդրադարձել են նաև արցախահայության արդար իրավունքների պաշտպանության Գրիգորյան․ Երևանը չի խնդրել, որ ՌԴ սահմանապահները մնան Թուրքիայի և Իրանի հետ սահմանին «Ասել ենք, որ այդ կետերում ռուս սահմանապահները տեղակայված են ըստ պայմանագրի և նման հարց այս պահին չենք քննարկում»,–ասել է նա Ժնևում հանդիպել են ՀՀ և Ադրբեջանի խորհրդարանների խոսնակները Այլ մանրամասներ չեն ներկայացվում |