Կիևում ռուս զինծառայողին ցմահ ազատազրկման են դատապարտել23 մայիսի 2022 - 19:57 AMT PanARMENIAN.Net - Կիևում ցմահ ազատազրկման են դատապարտել 21-ամյա ռուս զինծառայող Վադիմ Շիշիմարինին, որին ուկրաինական զինված ուժերը գերի էին վերցրել։ Դատարանը նրան մեղավոր է ճանաչել Սումիի շրջանի 62-ամյա բնակչի սպանության մեջ։ Ռուս զինծառայողին մեղադրանք է առաջադրվել Ուկրաինայի ՔՕ 2-րդ մասի 438 հոդվածով՝ պատերազմի օրենքների խախտում, ուղեկցված՝ միտումնավոր սպանությամբ, գրում է «Կոմերսանտը»։ Գործով առաջին դատական նիստը տեղի է ունեցել մայիսի 18-ին, դատավարությունը տևել է մեկ շաբաթ։ Փաստաբանն ասել է, որ բողոքարկելու է դատարանի որոշումը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Կրեմլը զինծառայողի պաշտպանության տարբերակներ կփնտրի։ Ըստ Ուկրաինայում կատարված քննության, սպանությունը տեղի է ունեցել փետրվարի 28-ին։ Ուկրաինական աղբյուրների համաձայն Շիշիմարինը հրամանատարի հրամանով մի քանի անգամ կրակել է անզեն մարդու վրա։ Հրամանը տված անձը ևս ձերբակալվել է, սակայն նրա անունն ու այլ մանրամասներ չեն հրապարակվել։ Շիշիմարինը իր վերջին խոսքում ասել է, որ զղջում է և «չէր ուզում սպանել»։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |