«Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈւՎԿ-ն ներկայանում է նաև բրիտանական շուկայում24 մայիսի 2022 - 10:38 AMT PanARMENIAN.Net - «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈւՎԿ-ն իր գործունեության 28 տարվա ընթացքում քրտնաջան աշխատանքի և տրամադրած որակյալ ծառայությունների շնորհիվ շարունակում է զբաղեցնել ֆինանսաբանկային ոլորտում առաջատար դիրքեր, իսկ ընկերության համար բիզնես ռազմավարություն դարձած հաճախորդամետ մոտեցումն օր օրի ավելացնում է «Ֆասթ Կրեդիտի» տրամադրած ծառայություններից օգտվողների թիվը: 2016 թվականից ընկերությունը ներկայանում է նաև բրիտանական շուկայում, իսկ 2020-ից Fast Credit UK-ին կից գործում է Fjewellery ոսկերչական խանութը, որն արդեն ունի 5 մասնաճյուղ Լոնդոնում, երկուսն էլ կառուցման փուլում են։ Ոսկերչական խանութների ցանցում ներկայացված է 6000-ից ավելի տեսականի: Fjewellery-ն ունի սեփական ծրագրային ապահովում, որը ներառում է մեծ քանակությամբ զարդերի մշակման և ցուցակագրման նորարարական լուծումներ: Ավտոմատացված համակարգը հնարավորություն է տալիս մշակել և շատ արագ հաճախորդին ներկայացնել ավելի քան 300 զարդի մասին տեղեկատվություն: Fjewellery խանութների ցանցը նպատակ ունի մոտ ապագայում համախմբել բոլոր մեծ ու փոքր արտադրողներին մեկ վայրում՝ այսպիսով իրականացնելով նույնիսկ ամենաքմահաճ հաճախորդի ցանկությունները: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |