Լավրովն ու Բայրամովը քննարկել են Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղ պայմանգիր կնքելու հարցը24 մայիսի 2022 - 10:56 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը մայիսի 23-ին տեղի ունեցած հեռախոսազրույցում քննարկել են հետագա համատեղ քայլերը գերակա ուղղություններում, այդ թվում Բաքվի և Երևանի միջև խաղաղ պայմանագիր կնքելու հարցը։ Քննարկվել են նաև տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը Հարավային Կովկասում, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումն ու սահմանագծումը, տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն։ Կողմերը հաստատել են հավատարմությունը բարձ մակարդակի բոլոր եռակողմ հայտարարությունների (2020-ի նոյեմբերի 9-ի, 2021թ․ հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի) անվերապահ կատարմանը, որոնք կոչված են ապահովելու հարաբերությունների երկարաժամկետ կարգավորումը ՀՀ և Ադրբեջանի միջև։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև մի շարք տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 23-ին տեղի ունեցած հեռախոսազրույցում քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ձևավորմանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակմանը: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |