Ցուցարարները հանդիպել են ԱԳ փոխնախարարին. Վերադառնում են Ֆրանսիայի հրապարակ24 մայիսի 2022 - 12:40 AMT PanARMENIAN.Net - «Դիմադրություն» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները, Ֆրանսիայի հրապարակից երթով հասնելով ՀՀ ԱԳՆ շենք, շրջափակել էին նախարարության բոլոր մուտքերն ու ելքերը։ Շարժման ղեկավարներից Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ «ԱԳ նախարարն այլևս չի սպասարկում Հայաստանի շահերը»։ Այնուհետև ընդդիմադիր պատգամավորները մտել են ԱԳ նախարարության շենք` վանկարկելով «Արցախ»։ Պատգամավոր Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերում երևում էր, որ պատգամավորները բարձրախոսով հայտարարում են` Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանին։ Պատգամավորները պնդում էին, որպեսզի պաշտոնյան վստահեցնի, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ Մնացական Սաֆարյանը ՀՀ–ի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամ է։ Ի պատասխան փոխնախարարը նշել է, որ լսեց նրանց ասելիքը, սակայն որևէ հարցի չի պատասխանել։ Պատգամավորներն Արցախի դրոշի կպչաթուղթը փակցրել են փոխնախարարի կոստյումին։ Ընդդիմադիր պատգամավորները որոշ ժամանակ փոխնախարարի հետ զրույցից և ԱԳՆ շենքի գրասենյակների դռների վրա Արցախի դրոշի կպչաթուղթը փակցնելուց հետո, դուրս են եկել կառույցից։ Շարժման մասնակիցները բացել են արտաքին գործերի նախարարության շենքի մուտքերը։ Սաղաթելյանը հայտարարել է, որ վերադառնում են Ֆրանսիայի հրապարակ։ Ավելի վաղ ընդդիմության առաջնորդները հայտնել էին իրենց ակտիվիստների տներում խուզարկությունների մասին։ Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |