Եղոյան․ Արցախի կարգավիճակի հարցը թողնված է անորոշ ապագային24 մայիսի 2022 - 16:36 AMT PanARMENIAN.Net - «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը, պատասխանելով Արցախի կարգավիճակի հարցում հետքայլի վերաբերյալ հարցին, ասել է, որ այդ հարցը թողնված է անորոշ ապագային։ «Արցախի կարգավիճակի հարցն այսօր գտնվում է նույն վիճակում, ինչ գտնվել է 2016 թվականի հունվարից ի վեր, այսինքն՝ թողնված է անորոշ ապագային»,-ասել է նա, գրում է Aysor.am-ը։ Եղոյանը նաև վստահեցրել է, թե «անկլավների հարց» չկա։ «Նման հասկացություն չկա, կա սահմանազատման ու սահմանագծման հարց, այդ ընթացքում արդեն կողմերը, բազմաթիվ հանգամանքներ հաշվի առնելով, որոշում են ամենահարմար սահմանը երկու կողմերի համար, անկլավերի հարց օրակարգում չկա», - ասել է նա։ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ հայտարարության մեջ նշել է, որ անհրաժեշտ է ապահովել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը։ Տեքստում օգտագործվել է Ղարաբաղի էթնիկ հայ բնակչություն արտահայտությունը։ «Ես նաև ընդգծել եմ ղեկավարների հետ զրույցում, որ անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը»,-ասվում է Միշելի հայտարարության մեջ: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 30 ամիս է Կրիպտոակտիվների կարգավորման հարցում ՀՀ ԿԲ-ն առաջնորդվելու է եվրոպական չափորոշիչներով ԿԲ-ն կրիպտոակտիվների մասին օրինագիծ է պատրաստել, որն առաջիկայում շրջանառության մեջ կդրվի Գալստյան․ ԿԲ–ն պատրաստ է համարժեք գործողությունների՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 4%-ի ապահովման համար Նա ասել է, որ 2024 թվականի առաջին եռամսյակում 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել՝ մարտին կազմելով -1.2 տոկոս Բայրամով․ Ադրբեջանը հանդես է գալիս ՀՀ հետ երկկողմ բանակցությունների օգտին Նա ասել է, որ սահմանազատման վերջին պայմանավորվածությունը վկայում է, որ դա առավել արդյունավետ գիծն է |