Մուտքը «Զորաց քարեր» հունիսի 1-ից տոմսերով կլինի24 մայիսի 2022 - 16:40 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 1-ից «Զորաց քարեր» բնակատեղի պատմամշակութային արգելոցն անցնում է տոմսային տնտեսության, հայտնում է ԿԳՄՍ նախարարության «Պահպանություն և ծառայություն» ՊՈԱԿ-ը։ Նշվում է, որ «Զորաց քարեր» հնավայրը Հայկական լեռնաշխարհի պատմամշակութային եզակի օրինակներից է և դեռևս մեծ անհայտներ ունի թաքնված իր ընդերքում: Անհրաժեշտ է լավագույնս պահպանել, վերահսկել և շարունակել արգելոցի հուշարձանախմբի ուսումնասիրությունը քայլ առ քայլ: Գործելու են տոմսերի հետևյալ սակագները. ՀՀ քաղաքացիներ և ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիներ՝ 700 դրամ Օտարերկրացիներ՝ 1400 դրամ Դպրոցական տարիքի երեխաներ՝ 100 դրամ Կենսաթոշակառուներ և փախստականներ՝ 350 դրամ Ուսանողներ՝ 200 դրամ Հայերենով բացատրություն (էքսկուրսիա)՝ 2000 դրամ Օտար լեզվով անցկացվող բացատրություն (ռուսերեն, անգլերեն)` 4000 դրամ։ «Զորաց քարեր» հնավայրը նախապատմական մեգալիթյան կառույց է Սիսիան քաղաքի մոտ՝ Մ 2 ճանապարհի հարևանությամբ։2004 թվականին Հայաստանի կառավարության կողմից կառույցը ճանաչվել է որպես աստղադիտարան[9]։ Այդ կարծիքին են նաև մի շարք գիտնականներ և հետազոտողներ, ովքեր նույնպես պնդում են, որ մեգալիթյան կառույցը հանդիսանում է աստղադիտարան։ Գիտական և սիրողական որոշ շրջանակներ մերժում են աստղադիտարան լինելու հանգամանքը և պնդում, որ այն դամբարանադաշտ է: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |